Մարկ Էնթոնին պնդում է, որ Բրուքլին Բեքհեմը ստել է իր հարսանիքի մանրամասների մասին:
57-ամյա երգիչն ակամա ներքաշվել է հայտնիների ընտանիքում ծագած կոնֆլիկտի մեջ։ Մարկ Էնթոնին պատասխանել է Վիկտորիա և Դեյվիդ Բեքհեմների առաջնեկի մեղադրանքներին։
Spice Girls խմբի նախկին երգչուհու և Անգլիայի հավաքականի նախկին ավագի 26-ամյա որդին մեղադրանքներ էր հնչեցրել իր ծնողների դեմ՝ պնդելով, որ իր մայրը փչացրել է 2022 թվականին Նիկոլա Պելցի հետ իր հարսանիքի առաջին պարը։

Շքեղ երեկույթի գլխավոր հյուրը լատինաամերիկացի երգիչ Մարկ Էնթոնին էր, և նորապսակները պետք է պարեին նրա երգի ներքո։ Սակայն, որպես սկանդալի անմիջական մասնակից, Մարկը համաձայն չէ երիտասարդի հայտարարությունների հետ.
«Բեքհեմներն իսկապես հրաշալի ընտանիք ունեն։ Ես նրանց ճանաչում շատ վաղուց։ Չափազանց ցավալի է, որ ամեն ինչ այսպես է դասավորվել, բայց այն, թե ինչպես են նկարագրում եղելությունը, դժվար թե իրականությանը համապատասխանի»,- անկեղծացել է Էնթոնին:
Ներկաները պնդում են, որ Վիկտորիայի՝ բեմում գտնվելու պահը տեղի է ունեցել ոչ թե առաջին պարի ժամանակ, այլ այն բանից հետո, երբ հյուրերն ու նորապսակներն ավարտել էին պարելը։ Էնթոնին բեմ է բարձրացել երգ կատարելու և հրավիրել է Բրուքլինին պարելու «սրահի ամենագեղեցիկ կնոջ»՝ Վիկտորիայի հետ։


