«Fast News Culture»-ն արդեն տեղեկացրել է, որ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում: «Genetic Production»-ը պարբերաբար հրապարակում է ֆիլմում նկարահանվող դերասանների անուններն ու նրանց մարմնավորած կերպարները։ Սպարապետի ծնողներին՝ Զավեն և Գրետա Սարգսյաններին մարմնավորել են Ռոբերտ Հակոբյանն ու Մարջան Ավետիսյանը: «Վազգեն Սարգսյանի մայրիկին բոլորը ճանաչում են որպես Գրետա մայրիկ, ով պատերազմի տարիներին կանգնած է եղել ոչ միայն իր որդու, այլև բոլոր զինվորների թիկունքին: Այդ պինդ կեցվածքով, հերոս ծնած մոր և միաժամանակ կանացի նուրբ զգացմունքներով օժտված Գրետա մայրիկի կերպարը վստահվել է Մարջան Ավետիսյանին», - հայտնել է ֆիլմի ստեղծագործական կազմը։
Ավելի վաղ Վազգեն Սարգսյանի զարմուհին՝ Նոնա Սարգսյանը, տեղեկացրել էր, որ Սպարապետին մարմնավորել է Խորեն Լևոնյանը: Պատանի Վազգենին՝ գյումրեցի Արտուշ Բաղդասարյանը: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2025 թվականին: