Բեյրութում տեղի է ունեցել «Միսս Եվրոպա» մշակութային մրցույթը։ Հայաստանը ներկայացրել է Մարինա Շուքուրյանը և արժանացել «Miss Europe-Runner up» տիտղոսին: 27-ամյա մոդելը ներկայացրել է հայկական տարազը, որն արտացոլում է հայկական պատմությունը և մշակութային առանձնահատկությունները։ Առաջին տեղը զբաղեցրել է ռուս Յուլյա Պավլիկովան, երկրորդ տեղը՝ Ուկրաինայի, երրորդ տեղը՝ Բուլղարիայի, չորրորդ տեղը Հունաստանի, իսկ հինգերորդ տեղը Մակեդոնիայի ներկայացուցիչները:
Եզրափակչին մասնակցել է 24 երկիր: Մրցույթին կարող էին մասնակցել 28 տարեկանից բարձր անձինք, ամուսնացած կանայք և մայրեր։
Նշենք, որ այս «Միսս Եվրոպա» մրցույթը որեւէ կապ չունի այն «Միսս Եվրոպայի» հետ, որին ժամանակին մասնակցել է Լուսինե Թովմասյանը, և որի ժյուրին էր Շառլ Ազնավուրը:



