Logo

Մարգարիտա Սիմոնյանը խոսել է Տիգրան Քեոսայանի վիճակի մասին

12:37 / 20.01.2025Լուրեր
null

Հունվարի 19-ին Մարգարիտա Սիմոնյանը խոսել է կոմայի մեջ ընկած Տիգրան Քեոսայանի վիճակի մասին։ Նա համապատասխան հրապարակում է տեղադրել իր Telegram ալիքում։

«Ցավոք, ոչինչ չունեմ հաղորդելու։ Մեր սիրելին քնած է, իսկ մենք սպասում ենք երեխաների և երկուսիս մայրերի հետ։ Եվ մենք կսպասենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է,»,- գրել է Սիմոնյանը: 

Նա նաև շնորհակալություն է հայտնել իր հոգատար բաժանորդներին և նշել, որ շատերն անհանգստացած են Քեոսայանի առողջությամբ։

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին լրագրող Մարգարիտա Սիմոնյանը սոցցանցերում հայտնել էր, որ ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել և գտնվում է կոմայի մեջ։

Սիմոնյանը հավելել է, որ 59-ամյա Քեոսայանի մայրն այժմ ապրում է նրա հետ, և նա դժվարությամբ է ընդունում այն, ինչ կատարվում է։

fastnews-ads-banner