Logo

Մաքրենք մեր առօրյա խոսքը

12:15 / 03.03.2023Ճիշտ հայերեն
null

Լեզվի կոմիտեն ներկայացնում է «Մաքրենք մեր առօրյա խոսքը» շարքի հերթական ցանկը։ Թեմատիկ այս ցանկում ներառվել են խոհանոցում և բաղնիքում տարբեր իրերի օտար անվանումներ, որոնք հաճախադեպ են խոսքում։

Հայերեն համարժեքները հետևողականորեն գործածելով՝ քայլ առ քայլ մեր խոսքից դուրս կմղենք օտար բառերը․

Խոհանոց

  1. արկղ – յաշիկ
  2. ափսե – տարելկա
  3. թեյնիկ – չայնիկ
  4. լվացարան – մոյկա / ումիվալնիկ
  5. խցան – պռոպկա
  6. կաթսա – կաստրուլկա / կաստրուլյա
  7. կափարիչ – կռիշկա
  8. հավաքածու – նաբոռ
  9. հարիչ – միքսեր
  10. հյութքամիչ – սոկովիժիմալկա
  11. չորանոց – սուշիլկա
  12. պատառաքաղ – չանգյալ
  13. ջեռոց – դուխովկա
  14. սառնարան – խալադելնիկ / խալաձելնիկ
  15. սառցարան / սառցախցիկ – խոլոդ / մառազիլկա
  16. սկուտեղ – պադնոս
  17. սպունգ – գուբկա
  18. սրճեփ – ջազզվե / ջազզվա / կոֆեվարկա
  19. տակդիր – պադստավկա
  20. քերիչ – տյորկա

  Բաղնիք

  1. անկյունակ – ուգոլնիկ
  2. դեղատուփ – ապծեչկա
  3. դույլ – վեդրո
  4. զտիչ – ֆիլտր
  5. լոգախցիկ – կաբինա
  6. լոգարան – վաննա
  7. խոզանակ – չոտկ
  8. խողովակ – տրուբա
  9. ծորակ – կռանթ
  10. չորանոց – սուշիլկա
  11. ջրատաքացուցիչ – կալոնկա
  12. ցնցուղ – դուշ
  13. օծանելիք – դուխի
  14. օճառ – սապոն
  15. փական – վինտիլ
fastnews-ads-banner