Logo

Մայքլ Ջեքսոնի «ապօրինի որդին» ասել է, որ չի պահանջի երգչի ժառանգությունը

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:20 / 08.08.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Մայքլ Ջեքսոն որդի

Երաժիշտ Բրենդոն Հովարդը, որը հայտնի է որպես «Մայքլ Ջեքսոնի ապօրինի որդի», «Осторожно: Собчак» յութուբյան շոուին տված հարցազրույցում խոսել է ենթադրյալ հոր ժառանգության նկատմամբ վերաբերմունքի մասին։

Զրույցի ընթացքում Քսենյա Սոբչակն արտիստին հարցրել է, թե արդյոք նա մտադիր է կրկին ԴՆԹ թեստ հանձնել և պահանջել իր բաժինը Ջեքսոնի ժառանգությունից, եթե ԴՆԹ պատասխանը դրական լինի։

«Ես ուղղակի ուզում եմ հեռու մնալ այս ամբողջ աղմուկից: Ես չեմ ուզում խառնվել: Ես դա չեմ անի»,- պատասխանել է Հովարդը։

Երաժիշտը նաև պատմել է, որ լուրերի տարածումից հետո, որ նա կարող է լինել Ջեքսոնի որդին, փաստաբանները մի քանի անգամ եկել են իր մոտ և առաջարկել պահանջել ժառանգությունը։ Երիտասարդի խոսքով՝ ինքը միշտ մերժել է.

Երկար ժամանակ լուրեր են պտտվում, որ Հովարդը Ջեքսոնի կենսաբանական որդին է։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա նույնիսկ ԴՆԹ թեստ է հանձնել, որը հաստատել է հանգուցյալ երաժշտի հետ կապը։ Դա հաստատել է Հովարդի մայրը՝ Միկի Հովարդը, որը Ջեքսոնի հետ հանդիպել է 1980-ականներին։ Այնուամենայնիվ, փոփ-արտիստի երեխաները կարծում են, որ թեստը կեղծ է, և հերքում են Հովարդի և Ջեքսոնի կապը:

fastnews-ads-banner