«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում հաղթեց Ֆրանսիան: Հայաստանի ներկայացուցիչ 14-ամյա Նարե Ղազարյանը ներկայացավ «DANCE» երգով և զբաղեցրեց 2-րդ տեղը:
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ 20-րդ հոբելյանական մրցույթը: Հայաստանը հյուրընկալեց 16 երկրի մասնակցի՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա։
Ելույթները` ըստ հերթականության`

Luna

Laura

David Charlin

Gaia Gambuzza

Chanel Dilecta

Lissandro

Kejtlin Gjata

Mariam Bigvava

Sophie Lennon

Lara-ն, Jovan-ն և Irina-ն

Carlos Higes

Freya Sky

Nicolas Alves

Katarina Savić

Նարե

Zlata Dziunka
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան և Հայաստանը «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում ներկայացրած Ռոզա Լինը:


Հիշեցնենք, որ Երևանն արդեն երկրորդ անգամ է հյուրընկալում «Մանկական Եվրատեսիլ»-ը։ 2010 թվականին Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հաղթել էր մրցույթում, ու 2011-ին այն անցկացվեց Հայաստանում:
Լուսանկարները` ArmeniaInJuniorEurovision էջից


