76 տարեկան հասակում մահացել է հայտնի ռուս հեռուստահաղորդավար Յուրի Նիկոլաևը։ Հեռուստահաղորդավարի վիճակը կտրուկ վատացել է, և նա մահացել է հիվանդանոցում։ Նշվում է, որ Նիկոլաևը երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։
Յուրի Նիկոլաևը հեռուստատեսային կարիերան սկսել է 1975 թվականին՝ որպես ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսության «Առավոտյան փոստ» երաժշտական ծրագրի մշտական հաղորդավար։


