Logo

Մահացել է Զառա Տոնիկյանը

15:48 / 11.10.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

71 տարեկանում մահացել է էստրադային ջազ երգչուհի Զառա Տոնիկյանը: 

Այս մասին գրել է արվեստագետ Կարեն Հակոբյանը. «Զառան այլևս մեզ հետ չէ... ինչպես գեղեցիկ կապույտ երազ… անկրկնելի էություն…միշտ իմ սիրո և աղոթքների մի մասը… Ես չգիտեմ, թե ինչպես է դա տեղի ունեցել, ես պարզապես իմացա, որ նա այլևս չկա… արդեն մեկ ամիս…մեկ ամիս»։

Երգչուհի Վակա Դավթյանն էլ սոցցանցի իր էջում գրել է. «Զառան մահացել ա , մահացել ա մեկ ամիս առաջ ու ոչ մի տեղ , ոչ մի բան չի ասվել ...Ամոթ մեզ ...»,- գրել է նա։:

Զառա Տոնիկյանը ծնվել է Երևանում։ Երաժշտական գործունեությունն սկսել է 1970-ական թվականներին։ 1974 թ. Չեխիայում առաջինն է Հայաստանը ներկայացրել էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում և հաղթել։ Աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած ջազ նվագախմբում։ Հանդես է եկել Մոսկվայի հեռուստատեսության «Գոլուբոյ օգոնյոկ»-ներում և ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ ներկայացրել խորհրդային էստրադան Կենտրոնական հեռուստատեսությունում նկարահանված սովետա-շվեդական ծրագրում՝ Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխայանի, Արամ Սաթյանի և այլ կոմպոզիտորների երգերով։

1992 թվականից բնակվում ու ստեղծագործում էր Բելգիայում: 

fastnews-ads-banner