Հոկտեմբերի 1-ին մոսկովյան կլինիկաներից մեկում մահացել է Վյաչեսլավ Դոբրինինը: 78-ամյա ռուս երգիչը կաթվածով հոսպիտալացվել էր դեռ 1 շաբաթ առաջ: Կոմպոզիտորը 3 կաթված է տարել։ Առաջինը 2020 թվականին էր՝ նրա ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված համերգներից հետո։ Այդ ժամանակ առողջական խնդիրների պատճառով արտիստը հայտարարեց կարիերան ավարտելու մասին:
Վյաչեսլավ Դոբրինինը ծնվել է 1946 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում։ Նա իր ստեղծագործական ճանապարհը սկսել է 1960-ական թվականներին՝ արագորեն հայտնի դառնալով յուրահատուկ ձայնի շնորհիվ։ Դոբրինինը հայտնի է «Կապույտ մառախուղ», «Վերքիս աղ մի լցրու», «Ծեր տատիկներ», «Ջրհոր» և այլ երգերով: Նա նաև երգեր է գրել ռուսական էստրադայի աստղերի՝ Ալլա Պուգաչովայի, Աննա Գերմանի, Լև Լեշչենկոյի, Իոսեֆ Կոբզոնի, Իրինա Ալեգրովայի, Միխայիլ Շուֆուտինսկու և այլոց համար։