Logo

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Վերա Ալենտովան

17:23 / 26.12.2025• ՄՇԱԿՈՒՅԹ
null

83 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասանուհի Վերա Ալենտովան: 

Դեկտեմբերի 25-ի կեսօրին Ալենտովան մասնակցել է դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Անատոլի Լոբոտսկու հուղարկավորությանը՝ Մայակովսկու թատրոնում: Արարողության ժամանակ էլ վատացել է դերասանուհու ինքնազգացողությունը:

Ալենտովայի ամենահայտնի կինոդերը Եկատերինա Տիխոմիրովայի դերն էր՝ Վլադիմիր Մենշովի «Մոսկվան չի հավատում արցունքներին» ֆիլմում: 1981 թվականին այս ֆիլմը արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես լավագույն օտարալեզու ֆիլմ:

fastnews-ads-banner