80 տարեկանում մահացել է իտալական Ricchi e Poveri հայտնի խմբի նախկին անդամ Ֆրանկո Գատտին: Հայտնի է, որ երաժիշտը մահացել է Ջենովայում, այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ֆրանկոն Ricchi e Poveri խմբում է եղել 1967-ից 2016 և 2020-ից 2021 թվականներին։ Ricchi e Poveri-ն իտալական խումբ է, որն իր ամենամեծ ժողովրդականությունը ձեռք է բերել 1970-ական-80-ական թվականներին: Նրանց հայտնի հիթերն են՝ «Che sarà», «Sarà perché ti amo» և «Mamma Maria»:
Այժմ խմբի անդամներն են Անջելո Սոտջուն և Անջելա Բրամբատին: