Logo

Մահացել է ռեժիսոր Տիգրան Քեոսայանը

15:38 / 26.09.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Մահացել է հեռուստահաղորդավար և կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը։ Լուրը հայտնել է կինը՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Մահվան պահին Քեոսայանը 58 տարեկան էր։

«Այսօր երեկոյան Տիգրանը գնաց Արարչի մոտ», - գրել է նա իր Telegram ալիքում։

Մահը վրա է հասել ինը ամիս կոմայի մեջ գտնվելուց հետո ։

Սիմոնյանը հայտնել է, որ վերջին ամիսներին ինքը եղել է ամուսնու կողքին՝ վերակենդանացման բաժանմունքում, աջակցելով նրան և հույս ունենալով հրաշքի։ Նա նաև նշել է, որ Տիգրանը տառապում էր սրտի քրոնիկ հիվանդությամբ, որը կարող էր ազդել նրա վիճակի վրա։

 

fastnews-ads-banner