Լոս Անջելեսում 96 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Անջելա Լենսբերին, որը մարմնավորել է Ջեսիկա Ֆլետչերին «Նա գրել Է սպանություն» դետեկտիվ սերիալում։
Մահվան պատճառը չի նշվում, սակայն ընտանիքի հայտարարության մեջ ասվում է, որ դերասանուհին մահացել է քնած ժամանակ։
Լենսբերին հայտնի է դարձել 1945 թվականին՝ «Դորիան Գրեյի նկարը» ֆիլմում դերակատարման համար, որը կինոքննադատները համարում են Օսկար Ուայլդի վեպի լավագույն կինոադապտացիան։ Սիբիլի դերի համար նա ստացել է «Ոսկե գլոբուս» և առաջադրվել «Օսկար»-ի։
«Նա գրել Է սպանություն» սերիալում Լենսբերին նկարահանվել է 1984-1996 թվականներին՝ այս դերի համար արժանանալով 4 «Ոսկե գլոբուս»-ի: Լենսբերին նաև բազմիցս առաջադրվել է «Օսկար»-ի և վերջապես արժանացել պատվավոր արձանիկին 2014 թվականին՝ կինոյում ներդրած ավանդի համար։