Logo

Մահացել է Բրեժնևի հայտնի համբույրի գրաֆիտիի հեղինակ Դմիտրի Վրուբելը

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:02 / 15.08.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
Դմիտրի Վրուբել

Մահացել է նկարիչ Դմիտրի Վրուբելը, որը հայտնի «Աստված իմ, օգնիր ինձ վերապրել այս մահացու սերը» («Господи! Помоги мне выжить среди этой смертной любви») հայտնի գրաֆիտիի հեղինակն է: Լուրը սոցիալական ցանցերում հայտնել է The Art Newspaper Russia-ի գլխավոր խմբագիր Միլենա Օռլովան։

«Դիմա Վրուբելը մահացել է.․․ Ցավակցում եմ բոլոր հարազատներին և ընկերներին»,- գրել է Օռլովան:

Նկարչի կինը՝ նկարչուհի Վիկտորյա Տիմոֆեևան, սոցիալական ցանցերում հայտնել էր, որ հունիսի վերջին Վրուբելը վարակվել է կորոնավիրուսով և հոսպիտալացվել։ Նկարչի սիրտը չի կարողացել հաղթահարել հիվանդությունը, որից հետո նրան արհեստական ​​կոմայի մեջ են դրել։

Ամբողջ աշխարհում Վրուբելի ամենահայտնի գործերից մեկն «Աստված իմ, օգնիր ինձ վերապրել այս մահացու սերը» գրաֆիտին է, որտեղ պատկերված է ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի և ԳԴՀ ղեկավար Էրիխ Հոնեկերի համբույրը։ Նկարն արվել է ֆրանսիացի լուսանկարիչ Ռեժիս Բուսյուի լուսանկարի հիման վրա, որն էլ արվել է 1979 թվականի հոկտեմբերի 4-ին Արևելյան Բեռլինում Հոնեկերին ԳԴՀ հերոսի կոչում և Կարլ Մարքսի անվան շքանշան հանձնելու ժամանակ։ 

Գրաֆիտին արվել է Բեռլինի պատի մի հատվածի վրա, իսկ 2009 թվականին Վրուբելը վերականգնել է այն։

Դմիտրի Վրուբել 2

 

 

fastnews-ads-banner