78 տարեկանում մահացել է ամերիկացի կինոռեժիսոր Դեյվիդ Լինչը։ «Հիմա, երբ նա այլևս մեզ հետ չէ, աշխարհում մի մեծ փոս առաջացավ։ Բայց ինչպես նա կասեր՝ «Նայեք բլիթին, ոչ թե անցքին», - ասվում է նրա ընտանիքի հայտարարությունում: Լինչի մահվան վայրը և պատճառը չի նշվում։ Հայտարարությունում ասվում է, որ նա մահացել է «մի գեղեցիկ օր, երբ արևը պայծառ էր, իսկ երկինքը՝ կապույտ»։
Ըստ «Variety»-ի՝ Լինչը լքել է Լոս Անջելեսի իր տունը՝ անտառային հրդեհների պատճառով։ Տեղափոխությունից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։
2024 թվականի օգոստոսին կինոռեժիսորի մոտ ախտորոշվել էր թոքերի էմֆիզեմա՝ ծխելու պատճառով։ Այդ ժամանակ Լինչը հայտարարել էր, որ այլևս չի կարողանում դուրս գալ տնից և թթվածնի պակասի պատճառով չի կարողանում երկար քայլել։
Դեյվիդ Լինչը ստացել է 3 «Օսկար»՝ «Կապույտ թավիշ», «Փիղ մարդը» և «Մալհոլենդ դրայվ» ֆիլմերի համար: