91 տարեկանում մահացել է ֆրանկո-շվեյցարացի ռեժիսոր Ժան Լյուկ Գոդարը, հայտնում է ֆրանսիական Liberation թերթը՝ վկայակոչելով ռեժիսորի հարազատներին։
Գոդարը ֆրանսիական կինոյի «նոր ալիքի» հիմնադիրներից է։ Նրա վաղ շրջանի աշխատանքները մեծ ազդեցություն են ունեցել համաշխարհային կինոյի զարգացման վրա։ Ռեժիսորի դեբյուտային «À bout de souffle» ֆիլմն էկրան է բարձրացել 1960 թվականին՝ Ժան Պոլ Բելմոնդոյի և Ջին Սիբերգի գլխավոր դերակատարմամբ։ Կինոնկարի յուրահատկությունն այն էր, որ Գոդարն ու Ֆրանսուա Տրյուֆոն սցենարը գրել են նկարահանման օրվա մեկնարկից առաջ, իսկ դերասանները երկխոսությունները հորինել են նկարահանման գործընթացի ժամանակ։