Մահացել է բրիտանացի դերասան Փոլ Գրանտը։ Նա 56 տարեկան էր։
Գրանտը, որի հասակը 132 սանտիմետր էր, աչքի է ընկել «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարում դերով, որտեղ նա մարմնավորել է Էվոկ ռասայի ներկայացուցչին։ Իսկ «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմում նա գոբլինի դեր է կատարել, գրում է The Sun-ը։
Ոստիկանությունը դերասանին անգիտակից վիճակում հայտնաբերել է Լոնդոնի Քինգս-Քրոս երկաթուղային կայարանի մոտ, մարտի 16-ին։ Նա հոսպիտալացվել է։ Բժիշկները հայտարարել են ուղեղի մահվան մասին, իսկ մարտի 19-ին անջատել են կենսապահովման ապարատը։
Ընտանիքը չի նշել դերասանի մահվան պատճառը, սակայն 2014 թվականին Գրանտը խոստովանել է, որ խնդիրներ ունի ալկոհոլի և թմրանյութերի հետ։