89 տարեկանում մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը։ Տեղեկությունը տարածել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը։
«Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր 89 տարեկանում մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի անձնակազմը ցավակցում է Չարենց ընտանիքին, մտերիմներին, չարենցասեր հանրույթին մեծ կորստի համար», - նշված է հաղորդագրությունում։