Մայիսի 22-ին Նյուրենբերգում ծանր հիվանդությունից 72 տարեկանում մահացել է դերասանուհի Լարիսա Գևորգյանը։ Տեղեկությունը հայտնում է «Օրեր»-ը: 1993 թվականից նա որդու հետ տեղափոխվել էր Գերմանիա և բնակվում էր Նյուրենբերգում։
Լարիսան երգահան գուսան Համազասպի դուստրն էր, հայտնի գիտնական Վազգեն Գեւորգյանի քույրը։ Նա մանկուց սիրել է երգն ու պարը, ընդունվել և ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի երաժշտական բաժինը։ Ուսանել է նախ Մարգարիտա Ջալալյանի, ապա՝ Վարդուհի Շախսուվարյանի կուրսում։ Ավարտելուց հետո աշխատել է Պարոնյանի անվան երաժշտական կոմիդիայի թատրոնում։
«Օրեր» ամսագրին տված վերջին հարցազրույցում, հպարտությամբ էր նշում, որ պատիվ է ունեցել խաղալու հայ բեմի մեծագույն դերասանների՝ Կարպ Խաչվանքյանի, Մելինե Համամջյանի, Սվետլանա Գրիգորյանի, Մայիս Ղարագյոզյանի, Ստեփան Հարությունյանի հետ։ Ցավոք, Գերմանիայում միայն առաջին 3 տարում է կարողացել մասնագիտությամբ զբաղվել, համերգային ծրագրերով հանդես է եկել տարբեր քաղաքներում։ Նա սիրով էր հիշում հայրիկի՝ Գուսան Համազասպի երգերը, պատմում էր Պարոնյանի թատրոնի մթնոլորտի ու հայրենիքի կարոտի մասին։
Լարիսա Գևորգյանը խաղացել է «Պահանջվում է ստախոս» ներկայացումում: