Logo

Մաhացել է դերասան Արսեն Պետրոսյանը

22:43 / 03.02.2025Լուրեր
null

Մոսկվայում 45 տարեկանում մահացել է դերասան, կասկադյոր, պրոդյուսեր Արսեն Պետրոսյանը։ Մահվան պատճառը չի նշվում։ Այս օրերին արտիստը Ռուսաստանի մայրաքաղաքում աշխատում էր նոր նախագծի վրա։ Նա չի հասցրել ավարտել «Վախ» սերիալում իր դերակատարումը։ 

Արսեն Պետրոսյանը ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 25-ին Կրասնոդարի Նեֆտեգորսկ քաղաքում։ Նա ֆիլմերում սկսել է նկարահանվել 10 տարի առաջ։ Նկարահանվել է «Դատապարտված», «Խոստում», «Սարմատ» և «Վրիժառու. Սարսափելի անտառ» ֆիլմերում։

fastnews-ads-banner