92 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ռուսական էստրադայի «արքա» Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը։ Նրա մահվան մասին հայտնել է որդին։ «Ես այլևս երեխա չեմ: Այսօր՝ 2025 թվականի մարտի 18-ին, ժամը 15:37-ին մահացել է հայրս՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը, բայց դու երբեք չես հեռանա իմ սրտից», - գրել է Ֆիլիպն ինստագրամում։
Կիրկորով ավագը մահացել է երկարատև թոքաբորբի բարդությունների հետևանքով։ Արտիստը հոսպիտալացվել էր 2024 թվականի դեկտեմբերին։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին երկկողմանի թոքաբորբ և թոքերից դուրս մղել մոտ 1 լիտր ջուր։
Բեդրոս Կիրկորովը (Կրիկորյան), թեև ծնվել է Բուլղարիայում, սակայն նրա ծնողները հայ են։ Նրանք ժամանել են սևծովյան Վառնա քաղաք Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո։


