114 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը՝ Խուան Վիսենտե Պերես Մորան, - հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Վենեսուելայի բնակիչը մահացել է շնչառական բարդությունների պատճառով։ Մայիսի 27-ին նա կդառնար 115 տարեկան։ 2022 թվականի փետրվարի 4-ին Պերես Մորան գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենատարեց տղամարդ՝ 112 տարեկան 253 օրական։ Իր երկարակեցությունը նա պայմանավորում էր մշտական աշխատանքի (վերջին շրջանում նա ապրում էր ֆերմայում), համարժեք հանգստի և ամենօրյա մեկ բաժակ կոնյակի հետ։ Պերես Մորան ամեն օր կանոնավոր սնվում էր, աղոթում, ջուր խմում և շուտ էր քնում։


