Մահացել է Էնջի Սթոունը՝ The Sequence-ի կին հիփ-հոփ եռյակի անդամ, իսկ ավելի ուշ՝ ականավոր սոուլ երգչուհի: 63-ամյա արտիստը համերգից վերադառնալիս մահացել է ավտովթարից։
Մարտի 1-ի առավոտյան Գրեմմիի կրկնակի հավակնորդն ավտովթարի է ենթարկվել Ալաբամայում։ Երգչուհին համերգից վերադառնում էր իր խմբի անդամների և բեք-վոկալիստների հետ։ Աստղի միկրոավտոբուսը շրջվել է, ապա բախվել բեռնատարին. նա միակն էր ինը մարդկանցից, ով չի փրկվել վթարից, հայտնում է Variety-ն :
Երգչուհին ծնվել է Հարավային Կարոլինայում 1961 թվականին։ Սթոունը սկսել է երաժշտությամբ զբաղվել 16 տարեկանից՝ դառնալով The Sequence եռյակի անդամներից մեկը։ 1990-ականների վերջին արտիստը սկսեց մենակատարի կարիերա՝ նրա Black Diamond ալբոմը ոսկե դարձավ ԱՄՆ-ում։ Նրա ամենահայտնի երգը Wish I Didn't Miss You-ն էր, որը թողարկվել է 2001 թվականին: Ընդհանուր առմամբ, Էնջին իր կարիերայի ընթացքում թողարկել է 10 սոլո ալբոմ։
Սթոունին հաջողվել է նաև կինոկարիերա կառուցել։ Նա իր դեբյուտը կատարել է «Ճտեր» ֆիլմում 2002 թվականին։ Այնուհետև նա Բեյոնսեի հետ նկարահանվեց «Մարտական գայթակղությունները» ֆիլմում։ Հետագայում նա հայտնվեց ևս 35 նախագծում։