Logo

Մահացել է ամերիկացի ջազ երգչուհի Ռոբերտա Ֆլեքը

17:18 / 25.02.2025Լուրեր
null

ԱՄՆ-ում 88 տարեկանում մահացել է ամերիկացի ջազ երգչուհի Ռոբերտա Ֆլեքը, որը հայտնի է իր «The First Time Ever I Saw Your Face» և «Killing Me Softly with His Song» հիթերով։

Այս մասին հայտնում է Variety-ն ՝ վկայակոչելով նրա ներկայացուցչին։

«Ցավով տեղեկացնում ենք, որ Ռոբերտա Ֆլեքը մահացել է առավոտյան՝ 2025 թվականի փետրվարի 24-ին», - ասվում է հայտարարության մեջ։

Մահվան պատճառը չի նշվում։

fastnews-ads-banner