Logo

Մահացել է ամերիկացի դերասանուհի Շելի Դյուվալը

19:18 / 13.07.2024Լուրեր
null

75 տարեկանում Տեխասի իր բնակարանում շաքարային դիաբետի բարդացումից մահացել է ամերիկացի դերասանուհին Շելի Դյուվալը: Նա տառապում էր նաև հոգեկան հիվանդությամբ: «Իմ սիրելի, անուշիկ, հրաշալի գործընկերն ու ընկերը լքել է մեզ։ Վերջերս նա չափազանց շատ տառապեց, այժմ արդեն ազատ է: Հեռացի՛ր, գեղեցկուհի Շելի», - գրել է դերասանուհու ամուսինը՝ Դեն Գիլրոյը:

Շելի Դյուվալը նկարահանվել է Ռոբերտ Ալթմանի «Նեշվիլ» (1975թ.), «Երեք կին» (1977թ.), «Պոպայ» (1980թ.), ինչպես նաև Թերի Գիլիամի «Ժամանակի ավազակները» և Վուդի Ալենի «Էննի Հոլը» ֆիլմերում: Երկու տասնամյակ բացակայելուց հետո դերասանուհին վերադարձել էր կինո միայն 2022 թվականին։

fastnews-ads-banner