66-ամյա երգչուհին ավելի քան 20 տարի չի խոսել իր 78-ամյա գործընկերոջ հետ։ Մադոննան և Էլթոն Ջոնը հայտարարել են իրենց հաշտության մասին:
Ամերիկացի երգչուհին և նրա բրիտանացի գործընկերը նախկինում շփվել և նույնիսկ միասին հանդես են եկել նույն բեմում՝ 1998 թվականին, սակայն նրանց միջև սուր կոնֆլիկտ է ծագել։ Էլթոնն ասել է, որ ինքը Մադոննայի վաղ ստեղծագործությունների երկրպագուն չի եղել՝ նրա «Die Another Day» երգն անվանելով Բոնդի բոլոր ժամանակների ամենավատ երգը։

2012 թվականին Էլթոնը կրկին չափազանց կոշտ հայտարարություններ է արել իր գործընկերոջ հասցեին։ «Նրա կարիերան ավարտված է: Նա կարծես մերկապարուհի լինի տոնավաճառում», - ասել է Էլթոնը: Արտիստների վեճը դարձել է երաժշտական ինդուստրիայի ամենադաժան հակամարտությունը:
Ներկա պահին արտիստն առողջական լուրջ խնդիրներ ունի. նա մի քանի վիրահատության է ենթարկվել՝ ոտքերի հոդերը փոխարինելու համար։ Բացի այդ, կրկնակի օսկարակիրն արագորեն կորցնում է տեսողությունը: Ըստ ամենայնի, Մադոննան խղճացել է իր վաղեմի թշնամուն և որոշել ներել նրան։ Հանգստյան օրերին նա այցելել է SNL, որտեղ Ջոնը դաշնամուրի էքսպրոմտ համերգ է ունեցել։ Նա արտիստի հետ լուսանկար է հրապարակել՝ արված ետնաբեմում։


