Հաղորդավար և մոդել Լուսինե Թովմասյանն առաջին անգամ ինստագրամյան իր էջում կիսվել է փոքրիկ դստեր՝ Այիայի լուսանկարներով և պատմել փոքրիկի մասին.
«Ուզում եմ հենց այսօր ձեզ ծանոթացնեմ իմ հրաշքի հետ՝ Այայի: Իմ շատ նուրբ ու քնքուշ աղջկա»,- գրել է նա:
Մայրության տոնին նվիրված գրառման մեջ մոդելը կիսվել է իր զգացողություններով.
«Մայրությունը իմ կյանքի ամենասիրելի, ամենադժվար, ամենաքաղցր, ամենաբարդ ու ամենաանհավատալի ճանապարհն է… Ճանապարհ, որտեղ սովորում ես ամեն օր, սիրում՝ ավելի ուժեղ, քան պատկերացնում էիր, և բացահայտում՝ քո մեջ մի աշխարհ, որի գոյության մասին անգամ չգիտեիր»,-անկեղծացել է Լուսինեն և հավելել, որ Այան եկել ու իր աշխարհը դարձրել է ավելի ջերմ և լիարժեք:
Նրա և Արթուր Հովհաննեսյանի դուստրը ծնվել է նախորդ տարվա նոյեմբերին: Զույգը միասին է 12 տարի և ունի ևս մեկ դուստր ու որդի։




