Logo

Lորեն Սանչես Բեզոսն իր ծննդյան տարեդարձը նշել է Քարդաշյանների հետ

16:05 / 22.12.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Լորեն Սանչես Բեզոսն իր ծննդյան օրը նշել է աչք շոյող կերպարով՝ Քարդաշյանների հետ միասին մասնակցելով շքեղ ամանորյա երեկույթի։

Սանչեսը և նրա ամուսինը՝ Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը, ամուսնացել են դեռ հունիսին. նա նշում է իր առաջին ծննդյան օրը որպես միլիարդատիրոջ կին։

Նախկին լրագրողն ուրբաթ օրը նշել է իր 56-ամյակը, իսկ շաբաթ օրը երևացել է շքեղ երեկույթի լուսանկարներում՝ Քրիս Ջեների և Քլոե Քարդաշյանի հետ.

 «Կատարյալ երեկո՝ կազմակերպված Լորենի կողմից։ Դու պարզապես լավագույնն ես։ Ուրախ տոներ և Սուրբ Ծնունդ»,— գրել է Քլոեն։

Քրիս Ջեները նույնպես լուսանկարներ է հրապարակել Սանչեսի շքեղ տոնակատարությունից՝ գրելով․

«Ես սիրում եմ Սուրբ Ծննդյան օրերն անցկացնել այս երկուսի հետ»։

Միևնույն ժամանակ նրա մյուս դուստրը՝ Քիմ Քարդաշյանը, որը չէր երևում երեկույթի լուսանկարներում, հրապարակել է հին լուսանկար՝ կից գրելով.

«Ուշացած, բայց շատ ջերմ շնորհավորանք ծննդյան օրվա առթիվ՝ իսկական ընկեր Լորեն Սանչես Բեզոսին։ Դու միշտ ոգեշնչում ես շրջապատիդ։ Ես կյանքումս չեմ հանդիպել ավելի ուրախ և կենսախինդ մարդու։ Սիրում եմ քեզ»։

Սանչեսը ծննդյան տոնի առթիվ իր ինստագրամյան էջում հրապարակել է հուզիչ տեսանյութ, որտեղ նա կիսվել է իր հարսանեկան տոնակատարության կադրերով.

«Եթե փոքր տարիքում ինձ ասեին, որ 56 տարեկանում կյանքս այսպիսին է լինելու, երևի չհավատայի»,— գրել է Սանչեսը։

Հիշեցնենք՝ Քրիս Ջեներն իր 70 ամյակը նշել է Բեզոսների առանձնատանը:

fastnews-ads-banner