Իտալացի նկարիչ Տիցիան Վեցելյոյի «Հանգիստ Եգիպտոս գնալու ճանապարհին» կտավը, որը թվագրվում է 1512 թվականին, գրեթե 150 տարի անց կրկին վաճառվում է Christie's-ում 31,6 միլիոն դոլարով: Այդ մասին ապրիլի 4-ին հայտնել է The Times-ը :
Պարբերականը հիշեցրել է, որ նկարը հայտնաբերվել է 2002 թվականին՝ առանց շրջանակի պոլիէթիլենային տոպրակի մեջ, Լոնդոնի ավտոբուսի կանգառում՝ առևանգումից յոթ տարի անց։
Նկարի տերերն են եղել Ֆրանսիայի կայսր Նապոլեոն I Բոնապարտը (1769–1821), Հաբսբուրգների դինաստիայի ավստրիական արքեդքսուհին, ինչպես նաև Սաքսոնիայի թագուհի Մարիա Թերեզան(1767–1827):
Հիշեցնենք, որ Գուստավ Կլիմտի «Ֆրաուլեյն Լիզերի դիմանկարը» կտավը, որն անհետացել էր 1925 թվականին, կրկին հայտնաբերվել է:
Կտավը ներկայացրել է «Im Kinsky» աճուրդի տունը, որն այն աճուրդի կհանի ապրիլի 24-ին։ Նկարը գնահատվում է 30-50 միլիոն եվրո:


