Ամերիկացի դերասանուհի Լորա Դերնը («Twin Peaks», «Jurassic Park») խոստովանել է, որ «Մեծ փոքր սուտ» (Big Little Lies) սերիալի դերասանական կազմը (ներառյալ Նիկոլ Քիդմանը, Ռիզ Ուիզերսփունը, Զոի Կրավիցը և Շեյլին Վուդլին) «աշխարհում ամենից շատ» ցանկանում է վերամիավորվել երրորդ եթերաշրջանի համար: Այդ մասին Դերնը խոսել է Entertainment Tonight-ին տված հարցազրույցում։
Դերասանուհին խորհուրդ է տվել հույսը չկորցնել և շարունակել խնդրել։ Դա, ըստ նրա, կարող է մեծացնել ֆիլմի շարունակության հայտնվելու շանսերը։
Սկզբում նպատակ կար «Մեծ փոքր սուտ»-ը ստեղծել որպես մինի-սերիալ, սակայն 2019 թվականին շոուն ունեցավ երկրորդ սեզոն։ 2020 թվականին Նիկոլ Քիդմանը նշեց, որ շոուի ստեղծող Դեյվիդ Է. Քելլին և օրիգինալ վեպի հեղինակ Լիան Մորիարտին «շատ լավ գաղափար» ունեն երրորդ սեզոնի համար, և ամբողջ դերասանական կազմը համաձայնել է մասնակցել դրան։