Logo

Լիոտարի գլուխգործոցը

Հեղինակ
naira-art
00:00 / 04.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
222 2 - Լիոտարի գլուխգործոցը

Շվեյցարացի նկարիչ Ժան Էտիեն Լիոտարի «Շոկոլադով գեղեցկուհին»՝ նկարչի ամենահայտնի գործն է, որը  պատկերվել է կտավի վրա պաստելային տեխնիկայով։

1745 թվականին ավստրիացի ազնվական Դիտրիխշտեյն դուքսը վիենական սրճարանում փորձեց շոկոլադե նոր ըմպելիքը, որի մասին այնքան շատ էին խոսում: Տաք շոկոլադե ըմպելիքը նրան մատուցում էր Աննա Բալտաուֆը՝ արքունիքի սնանկացած անդամ Մելդիոր Բալտաուֆի դուստրը։ Դուքսը գերված շոկոլադի համով, ինչպես նաև հմայված մատուցողուհու գեղեցկությամբ, հաշվի չառավ իր ընտանիքի կարծիքը և ամուսնացավ Աննայի հետ:

nkar - Լիոտարի գլուխգործոցը
Ժան Էտիեն Լիոտարի «Շոկոլադով գեղեցկուհին»

«Շոկոլադով գեղեցկուհին» կտավը դարձավ նոր դքսուհու հարսանեկան նվերը, որը դուքսը պատվիրվել էր երիտասարդ նկարիչ Լիոտարին։ Դիմանկարիչը հարսնացուին պատկերեց XVIII դարի սպասուհու հագուստով, հավերժացնելով՝ «սեր առաջին հայացքից» գաղափարը:

Նկարի ստեղծման մի շարք այլ պատմություններ ևս կան, որոնք կասկածի տակ են դնում կերպարի ինքնությունը ու անհասկանալի դարձնում նկարի հետագա ճակատագիրը:

Վենետիկում այս նկարը ձեռք է բերել կոմս Ֆրանչեսկո Ալգարոտտիին, ով արվեստի գործերի գիտակ էր և իր ձեռքբերումը գնահատել էր այսպես.

 Ես գնել եմ հայտնի Լիոտարի պաստել աշխատանքը։ Այն կատարվել է աներևույթ գունային անցումների տեխնիկայով, լույսի և ստվերի հրաշալի խաղով։ Լինելով եվրոպական աշխատանք, պաստելը կատարված է չինական տեխնիկայով…Նկարում պատկերված է երիտասարդ գերմանացի սպասուհու դիմանկարը, որը տանում է ջրով և շոկոլադով բաժակներով սկուտեղը :

frag - Լիոտարի գլուխգործոցը

1765 թվականից նկարը գտնվում էր Դրեզդենի պատկերասրահում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստները կտավը տեղափոխեցին  Քյոնիգշտայնի ամրոց, որտեղ այն գտան սովետական զինվորները: Նկարը կրկին վերադարձվեց Դրեզդենի պատկերասրահ, որտեղ էլ այժմ ցուցադրվում է:

choicerecipes - Լիոտարի գլուխգործոցը

Դրեզդենում 1862 թվականին «Շոկոլադով գեղեցկուհին» նկարը տեսնում է «Baker’s Chocolate» ամերիկյան շոկոլադ արտադրող ընկերության նախագահ Հենրի Լ․ Պիրսը, որն այնքան է հավանում այս գործը, որ գնում է նկարի օգտագործման հեղինակային իրավունքը, դարձնելով այն բրենդ, ինչն այսօր ամենահինն է աշխարհում:

34 BreakfastCocoa 500 - Լիոտարի գլուխգործոցը


fastnews-ads-banner