Logo

Լիլիթ Հովհաննիսյանը ինքն է հեղինակել «Ուշ ա» տեսահոլովակի իր զգեստը (լուսանկարներ)

21:35 / 26.04.2024Լուրեր
null

Լիլիթ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ իր վերջին «Ուշ ա» տեսահոլովակի զգեստի հեղինակն ինքն է: Երգչուհին սոցիալական ցանցի իր էջերում գրել է. «Երևի իմ երկրպագուների համար նորություն ասած չեմ լինի, որ իմ բեմական զգեստներն իրականացվում են իմ դիզայնով (շատ անգամ նաև իմ ձեռքերով)։ Ես դրանց մեջ իմ շունչն ու հոգին եմ դնում, ու հենց դա է պատճառը երևի, որ հագուստներիս մասին ձեր հաճոյախոսությունները լսելն ինձ առանձնահատուկ հաճելի է»:

Հիշեցնենք, որ «Ուշ ա» երգի պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 18-ին: Լիլիթը երգը կատարում է Գոռ Ասոյանի (GASOIIA) հետ: 

fastnews-ads-banner