Օրերս երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ու բլոգեր, երգիչ Կարո Այրումյանն իրենց ինստագրամյան էջում համատեղ հրապարակում են արել: Վիդեոհոլովակում ներկայացնում են նոր երգից հատված. «Ինձ թվում ա, որ մենք խաբում ենք իրար...»
Հրապարակմանը կից Լիլիթ Հովհաննիսյանը գրել է՝ «ԻՆՁ ԹՎՈւՄ Ա»…շուտով:
Երկրպագուները սպասում են աստղային դուետի պրեմիերային:
Նշենք, որ երգչուհին իր վերջին դուետը նկարահանել է մեկ տարի առաջ ռեպեր Գասոյայի հետ, որը հավաքել է շուրջ 20 մլն դիտում յութուբյան հարթակում:


