2016 թվականին Փրինսի ելույթին ներկա լինելու համար Լիլի Ալենը նախկին ընկերոջ՝ դիջեյ Դենիել Լոուրենսի հետ մեկնել է Կարիբյան Սեն Բարթելեմի կղզի: Վերջին հարցազրույցներից մեկում 39-ամյա երգչուհին պատմել է, որ մասնակցել է Ռոման Աբրամովիչի խնջույքին և հանկարծ պարզել, որ հյուրանոց է պատվիրել սխալ կղզում։ Լիլիի խոսքով՝ ինքը չի ճանաչել Աբրամովիչին, բայց մոտեցել է ու հարցրել՝ կարո՞ղ է գիշերել իր մոտ։ «Մոտեցա նրան և ասացի. «Դուք ինձ չեք ճանաչում, բայց ես սխալմամբ իմ հյուրանոցի համարն այլ կղզում եմ ամրագրել: Դուք ինձ համար գիշերելու տեղ ունե՞ք»: Աբրամովիչը պատասխանեց. «Իհարկե, իհարկե, այդ մասին մի անհանգստացիր», - պատմել է Ալենը: Չելսիի նախկին սեփականատիրոջ թիկնապահը Լիլիին և Դենիելին ուղեկցել է շքեղ մի տուն, որը, ամենայն հավանականությամբ, Աբրամովիչի մասնավոր նստավայրն է Սուրբ Բարթելեմի կղզում: