Logo

Լիամ Հեմսվորթը կփոխարինի Հենրի Քավիլին «Վհակը» սերիալի չորրորդ սեզոնում

18:06 / 31.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Բրիտանացի դերասան Հենրի Քավիլը կլքի Netflix-ի «Վհակը» (The Witcher) սերիալը. դերասանի համար երրորդ սեզոնը կլինի վերջինը: Ռիվիայից Գերալտին կմարմնավորի Լիամ Հեմսվորթը, հայտնում է Variety-ն։

«Իմ ճամփորդությունը որպես Ռիվիայից Գերալտ լի էր և՛ հրեշներով, և՛ արկածներով, և, ավաղ, ես իմ մեդալիոնն ու թուրերը վայր կդնեմ չորրորդ սեզոնում: Իմ փոխարեն Սպիտակ գայլի թիկնոցը կվերցնի ֆանտաստիկ Լիամ Հեմսվորթը․․․»,- սոցիալական ցանցերում գրել է Քավիլը:

Իր հերթին, Հեմսվորթն ասել է, որ «հիացած է Գերալտին մարմնավորելու հնարավորությամբ»։ Դերասանը հավելել է, որ երկար տարիներ Քավիլի երկրպագուն է եղել։

«Վհակը» սերիալի առաջին սեզոնի պրեմիերան Netflix-ում 2019 թվականի դեկտեմբերին է եղել։ Երրորդ սեզոնի պրեմիերան նախատեսված է 2023 թվականի ամռանը։

fastnews-ads-banner