Մադրիդում ավարտված «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Լեոն «Cosmic friend» երգով գրավեց 8-րդ հորիզոնականը։ Հայաստանի պատվիրակությունն արդեն ժամանել է Հայաստան։ Լեոյին Զվարթնոց օդանվակայանում դիմավորել են աղ ու հացով, դհոլ, զուռնայով։ Տեսանյութը հրապարակել է Հռիփսիմե Հակոբյանը։ «Շնորհակալ ենք բոլորիցդ։ Լեոն դեռ շատ է հնչեցնելու հայի անունը դրսում», - գրել է երգչուհին։