Logo

«Լեոյի երգն ու տեսահոլովակն ունեն հաղթական էներգիա». Արթուր Մանուկյան

18:53 / 23.10.2024Լուրեր
null

«Fast News Culture»-ն արդեն տեղեկացրել է, որ «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Լեոն Հայաստանը կներկայացնի «Cosmic friend» երգով: Տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը խոսել է Հայաստնի պատվիրակի հետ աշխատանքի մասին: «Լեոն խարիզմատիկ արտիստ է, որի հետ շատ զգույշ եմ աշխատում, որպեսզի չկորցնենք նրա բնատուր խարիզման: Երգի թեմատիկային համապատասխան՝ տեսահոլովակը հագեցած է բազմերանգ տեսարաններով, պարային և դինամիկ շեշտադրումներով։ Օգտագործել ենք ֆուտուրիստական դեկոր, որը մեզ մտովի կտանի տիեզերք: Երգն ու տեսահոլովակն ունեն հաղթական էներգիա, որն ուղղել ենք տիեզերք, որպեսզի այն Լեոյի՝ յուրահատուկ բեմադրությամբ ուղեկցվող ելույթի ժամանակ հետ վերադառնա Մադրիդի բեմ», - նշել է ռեժիսորը:

fastnews-ads-banner