Logo

Լեոն և Սոնա Եսայանը ներկայացրել են «Cosmic friend» նոր թրենդը (տեսանյութ)

22:27 / 07.11.2024Լուրեր
null

Լեոն և Սոնա Եսայանը ներկայացրել են «Cosmic friend» նոր թրենդը: Տեսանյութը հրապարակել է պարուհին՝ կից գրելով․ «Մանկական Եվրատեսիլի»՝ «Cosmic friend» նոր թրենդը, ես և Լեոն համարում ենք սկսած։ Նկարե՛ք ու նշե՛ք իմ, Լեոյի և «armenia_in_eurovision» էջերը»։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Լեո Մկրտչյանը Հայաստանը կներկայացնի «Cosmic friend» երգով։ «Cosmic friend»-ում մեր պատվիրակը պատմում է իր և այլմոլորակայինի արտասովոր ընկերության մասին: Լեոն խոսում է երաժշտության լեզվով և տիեզերքի բոլոր բնակիչներին միավորում է իր երգի շուրջ՝ պարելու, ուրախանալու և միասին լավ ժամանակ անցկացնելու։ Խոսքերը գրել են Վահրամ Պետրոսյանն ու Մալենան, երաժշտությունը՝ «Tokionine»-ը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:

 

fastnews-ads-banner