Ըստ Կառավարության որոշման՝ «Լեռնեցիների պարը» քանդակը կտեղափոխվի Մերգելյան ինստիտուտի հարակից այգի: «Հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել այլ, հանրության համար առավել տեսանելի, հուշարձանի պահպանության և անխաթարության տեսանկյունից առավել բարենպաստ վայր: Այդ վայրը Երևանի Կոմիտասի պողոտայի հ.2/3 հասցեի Մերգելյան ինստիտուտի հարակից այգին է, որն այժմ բարեկարգվում է», - ասված է որոշման մեջ: