Հունիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ռուսական շոու բիզնեսի աստղեր Լեոնիդ Ագուտինի և Անժելիկա Վարումի համերգը։
Երաժիշտ ամուսինների երգացանկը շատ տարբեր է՝ աշխույժ, լուրջ, ռոմանտիկ․․․
Համերգին կներկայացվեն սիրված երգերի ջազային իմպրովիզացիաներ և արտիստների չթողարկված ալբոմներից ստեղծագործությունների պրեմիերաներ։
Համերգին ելույթ կունենա նաև երկրի լավագույն խմբերից մեկը՝ «Էսպերանտո»-ն։