Նոյեմբերի 9-ին 30-40-ականների դերասանուհի՝ Հեյդի Լամարի ծնդդյան օրը նշվում է որպես գյուտարարի օր: Ասում են՝ առանց Հեյդի Լամարի մենք չէինք ունենա GPS, Bluetooth, Wi-FI և CDMA: Արդյոք դա այդպես է, և ինչպիսի ներդրում է ունեցել կինոաստղը գիտության մեջ, պարզենք հիմա:
Հեյդին փայլում էր էկրանին՝ խաղալով հիմնականում գեղեցիկ հիմար աղջիկների, բայց միևնույն ժամանակ հենց նա է մշակել «ցատկելու հաճախականությունների» տեխնոլոգիան, որը ստեղծեց ժամանակակից Wi-Fi-ի հիմքը:
Ինչպես Լամարն էր ասում՝ «ցանկացած աղջիկ կարող է հմայիչ լինել. մնում է միայն ուղիղ կանգնել և հիմարություններ անել»: Հեյյդին տեխնիկական կրթություն չուներ։ Երիտասարդ հրեուհին սովորել է թատերական դպրոցում, իսկ ֆիլմերում առաջին անգամ նկարահանվել է 1930 թվականին՝ 16 տարեկանում։ Հեյդի Լամարը (Հեդվիգ Եվա Մարիա Քիսլեր) ձեռք է բերել իր համբավը ավստրա-չեխոսլովակյան «Էքստազ» (1933) ֆիլմի շնորհիվ: Ժապավենն առաջին էրոտիկ ֆիլմն է։ Տեսարանը, որտեղ 19-ամյա աղջիկը 10 րոպե մերկ լողանում է անտառային լճում, ցնցել է այն ժամանակվա հանդիսատեսին, որը վրդովված էր նման էմանսիպացիայից, բայց ամեն դեպքում խմբերով հավաքվում էին կինոթատրոններում՝ հիանալու այսօրվա չափանիշներով բոլորովին անմեղ տեսարանով:

Ֆիլմի թողարկումից հետո ծնողները շտապ ամուսնացնում են իրենց դստերը։ Հեյդիի ամուսինն ավստրիացի միլիոնատեր Ֆրից Մանդլն էր, որը զբաղվում էր զենքի արտադրությամբ։ Խանդոտ ամուսինը փորձել է գնել կնոջ մասնակցությամբ սկանդալային ֆիլմի բոլոր օրինակները, ինչն էլ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մեջ։ Մանդլը կնոջը վերաբերում էր որպես մեկ այլ թանկարժեք ձեռքբերման: Նա բառացիորեն ամենուր պարծենում է իր գեղեցկուհի կնոջով։ Հեյդին նույնիսկ ներկա է եղել զենքի մշակման վերաբերյալ հանդիպումներին: Ըստ լուրերի՝ նրանց այցելել են անձամբ Հիտլերն ու Մուսոլինին։ Լամարը նաև ուղեկցում էր Մանդլին ռազմական լաբորատորիաներ այցելությունների ժամանակ, որտեղ նա շատ բան է իմանում հականավային զենքերի շահագործման և ուղղորդման համակարգերի մասին:
Հեյդին չէր կիսում ամուսնու քաղաքական հայացքները՝ նա ատում էր ֆաշիզմը։ Չորս տարի դժբախտ ամուսնությունից հետո, հասկանալով Եվրոպայի գլխին կախված ֆաշիստական սպառնալիքի մասշտաբները, Լամարը որոշում է փախչել ԱՄՆ-ում գտնվող ամուսնուց։ Մի քանի անհաջող փորձերից հետո դերասանուհուն հաջողվել է. իրեն հանձնարարված սպասուհուն քնաբերով թմրեցնելուց հետո Հեյդին թաքուն դուրս է գալիս տանից և նստում Normandy շոգենավն ու ճանապարհ ընկնում Ամերիկա։ Բարեբախտաբար, Միացյալ Նահանգներում չեն մոռացել դերասանուհու մերկ հաղթանակը և անմիջապես առաջարկել են շահութաբեր պայմանագիր՝ խորհուրդ տալով միայն փոխել Հեդվիգ Եվա Մարիա Քիսլեր անունը «Հեյդի Լամար» հնչեղ կեղծանունով։
Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից հետո Հեյդի Լամարն իր նորարարական գաղափարներով դիմել է ԱՄՆ կառավարությանը՝ բարելավելու տորպեդների հեռակառավարումը, ինչպես նաև «հաճախականությամբ ցատկելու» տեխնոլոգիան։ Գյուտարարների խորհրդի վարչությունում քմահաճորեն ժպտացին և դերասանուհուն խորհուրդ տվեցին «օգնել» երկրին՝ փայլելով էկրանին։ Առաջինը, ով լրջորեն ընդունել է դերասանուհու գաղափարները, ավանգարդ կոմպոզիտոր Ջորջ Անթեյլն էր, որը նաև գյուտարար էր և լրագրող Esquire-ում և Coronet-ում։

Մեխանիկական դաշնամուրը դարձավ այն ծրագրավորվող սարքը, որի վրա էնտուզիաստները կատարում էին իրենց հետազոտությունները։ Մի քանի ամիս պահանջվեց գաղափարը վերջնական տեսքի բերելու համար։ Փորձարկելով գյուտը 12 մեխանիկական դաշնամուրի վրա՝ նորաստեղծ գիտական դուետը արտոնագրել է գտածոն, այնուհետև այն անվճար նվիրել ԱՄՆ բանակին: Կառավարությունը սակայն չգնահատեց այն։ Միայն 1962 թվականին՝ Կուբայի ճգնաժամի ժամանակ, Հեյդի Լամարի գաղափարը օգտագործեցին ռազմական նպատակներով։
1990-ականներին որոշ էնտուզիաստներ, իմանալով անլար համակարգչային ցանցերի ակունքներում կանգնած դերասանուհու մասին, ցանկացան Հեյդի Լամարին առաջադրել Կոնգրեսի Պատվո մեդալի համար, բայց ապարդյուն: Միայն 1997 թվականին Electronic Frontier Foundation-ը 83 տարեկան դերասանուհուն մրցանակի արժանացրեց: Ի պատասխան՝ տիկինը միայն քմծիծաղեց՝ «Ճիշտ ժամանակն է»։

Իրականում Լամարն առաջինը չէր, ով զբաղվել է FHSS-ով (Frequency-hopping spread spectrum): Գաղափարն արդեն օդում էր՝ մարդկությունը նույն բացահայտումը կաներ առանց Հեյդիի և Ջորջի մասնակցության։ Բայց Հեյդիի պատմությունը միայն այն մասին չէ, թե ով է առաջինը հորինել FHSS-ը: Դա նաև հայրենասիրության, ճկուն մտածելու և աշխարհի մասին սեփական պատկերացումներից դուրս գալու ունակության մասին է: Լամարը արտոնագիր է նվիրել ԱՄՆ բանակին՝ նացիստների դեմ պայքարելու համար։
Լամարն ու Անթեյլն իրենց արտոնագիրը ներկայացրել են Փերլ Հարբորից ընդամենը 8 ամիս անց: Եթե պատմությունն այլ կերպ ստացվեր, այս զարգացումը կարող էր փրկել հազարավոր ամերիկացի և բրիտանացի նավաստիների կյանքեր:


