Լանա Դել Ռեյի անձնական կյանքը միշտ եղել է մամուլի ուշադրության կենտրոնում, թեև երգչուհին առանձնապես չի սիրում խոսել այս թեմայով։ Սակայն այժմ երկրպագուները կարող են շնորհավորել աստղին՝ նշանադրության կապակցությամբ։
Billboard-ը հայտնում է, որ երգչուհին նշանադրվել է իր երաժիշտ ընկերոջ՝ Էվան Վինիկերի հետ՝ հարաբերություններ սկսելուց մի քանի ամիս անց։ Հայտնի է միայն, որ Էվանն օգնել է երգչուհուն նրա նոր ձայնագրության հարցում։
Լանան հայտնվել է Billboard Women In Music Awards մրցանակաբաշխությանը, որտեղ էլ երկրպագուները նրա մատնեմատին ադամանդե մատանի են նկատել։ Բոլորն անմիջապես սկսել են աստղին հարցնել սպասվող հարսանիքի մասին, սակայն Դել Ռեյը որոշել է դեռ ոչինչ չմեկնաբանել։
Երգչուհու ապագա ամուսինը Range Media ընկերության կառավարիչն է, որը զբաղվում է պրոդյուսերավորմամբ։