Ամերիկաբնակ Լիլի Մորտոն իր ընտանիքի հետ մեծ շուքով նշել է դստեր՝ Ավրորայի, բարի գալուստի երեկոն: Այդ առիթով արտիստը ինստագրամյան իր էջում վիդեոհոլովակներ է հրապարակել և կից գրել.
«Եվ անգամ եթե ես կորցնեմ իմ հիշողությունը, ես կհիշեմ, որ դու իմ սերն ես...Կյանքում ամենակարևոր բաները սերն են, ընտանիքը և բարությունը»,- գրել է Լիլին:
Նա նաև պատմել է, որ երեկոյի ժամանակ իր նոր երգի պրեմիերան են իրականացրել:


