«Դատավարություն», «Դղյակը», «Կերպարանափոխություն» այս ու շատ այլ գործերի հեղինակ, հրեա, գերմանալեզու գրող Ֆրանց Կաֆկան այն հանճարներից էր, որոնց գործերի ճնշող մեծամասնությունը տպագրվել է նրանց մահից հետո, փառքը եկել՝ հետմահու։ Կաֆկան իր 40-ամյա կյանքի ընթացքում հասցրել է թողնել ազդեցիկ գրականություն, վաղաժամ մահվան պատճառն են դարձել բազմաթիվ խրոնիկ հիվանդությունները. տուբերկուլյոզ, միգրեն, անքնություն, փորկապություն ևն: Այդպիսով, գրողը մահացել է իր իսկ ծննդյան օրը՝ հունիսի 3-ին՝ անավարտ թողնելով «Ամերիկա», «Գործընթաց» և «Ամրոց» վեպերը։
Կաֆկայի փիլիսոփայությունը
Թեև ես ուշացել եմ, սակայն չէ՞ որ ես այստեղ եմ:
Սովորականն արդեն ինքնին հրաշք է: Ես միայն գրանցում եմ այն: Հնարավոր է, որ ես մի փոքր լուսավորում եմ իրերը, ինչպես մթնեցված բեմի հատակի լամպը: Բայց դա ճիշտ չէ: Իրականում բեմն ընդհանրապես մթնեցված չէ: Այն լի է ցերեկային լույսով: Դրա համար մարդիկ կկոցում են աչքերը և այդքան քիչ են տեսնում:
Գեղագիտորեն հաճույք ստանալ կեցությունից կարելի է միայն խոնարհաբար ապրելով բարոյականության օրենքներով:
Ճշմարտությունն այն է, ինչ անհրաժեշտ է մարդուն կյանքի համար, և ինչ, այնուամենայնիվ, նա չի կարող ոչ մեկից ստանալ կամ ձեռք բերել: Յուրաքանչյուր մարդ պետք է անընդհատ ծնի դա իր միջից, այլապես նա կմահանա: Կյանքն առանց ճշմարտության անհնար է: Հնարավոր է՝ ճշմարտությունը հենց կյանքն է:
Վախի առաջին պահին մեր գլուխն է մտնում ամեն տեսակի հիմարություն, բայց հերիք է մի փոքր մտածել, և ամեն ինչ ընկնում է իր տեղը:
Պատահականություն անվանում են իրադարձությունների զուգադիպումը, որոնց պատճառականությունն անհայտ է: Բայց առանց պատճառականության՝ չկա աշխարհը: Դրա համար էլ պատահականությունները գոյություն ունեն ոչ թե աշխարհում, այլ միայն մեր գլխում, մեր սահմանափակ ընկալման մեջ: Դրանք մեր իմացության սահմանների արտացոլումն են: Պայքարը պատահականության դեմ միշտ պայքար է ինքներս մեր դեմ: Պայքար, որում մենք երբեք չենք կարող հաղթող դառնալ:
Ջղաձգային ուրախությունը շատ ավելի տխուր է, քան բաց արտահայտված տխրությունը:
Ով հասկացել է կյանքի ամբողջ լիակատարությունը, նա չի ճանաչում մահվան վախը: Վախը մահվան հանդեպ միայն չիրականացած կյանքի արդյունք է: Դա դրա դավաճանության արտահայտումն է:
Իրական զգացմունքի և դրա նկարագրության միջև, ինչպես տախտակ, գցված է նախադրյալը՝ զրկված ամեն տեսակի կապերից:
Շարժումը զրկում է մեզ հայեցության հնարավորությունից: Մեր մտահորիզոնը նեղանում է: Ինքներս էլ դա չնկատելով՝ մենք կորցնում ենք գլուխներս՝ չկորցնելով կյանքը:
Երջանկությունը բացառում է ծերությունը:
Ամեն ինչ վայրկյանի մեջ է: Նրանով է որոշվում կյանքը: Գիրքը պետք է կացին լինի` մեր մեջ սառած ծովը ջարդելու համար: Մարդիկ հիմնականում այդքան էլ չար չեն: Մարդիկ ուղղակի վատ արարքներ են գործում եւ իրենց վրա մեղք վերցնում, որովհետեւ չեն գիտակցում իրենց արարքների հետեւանքները: Նրանք լուսնոտներ են, ոչ թե չարագործներ:

