45 տարեկանում մահացել է պրոդյուսեր, դերասան, «Դեմք շոու» խմբի համահիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը:
2025 թվականի օգոստոսին Լևոնին ախտորոշել էին հաստ աղիքի քաղցկեղ։ Դրան հաջորդող ամիսներին նա պայքարել է հիվանդության դեմ:
Սիրված հումորիստ, պրոդյուսեր, սցենարիստ և դերասան Լևոն Տեր-Պետրոսյանը շուրջ 25 տարի եղել է «Դեմք շոու»-ի մի մասնիկը և հանդիսատեսի սիրելի դեմքերից մեկը։ Նրա ստեղծած կերպարները, հումորի յուրահատուկ ոճը և բեմական ներկայությունը երկար տարիներ ժպիտ են պարգևել հազարավոր մարդկանց։
Լևոնի մահվան կապակցությամբ ցավակցել են ընկերները, գործընկերներն ու երկրպագուները:
Լևոն Տեր-Պետրոսյանը ծնվել է 1981 թվականի փետրվարի 26-ին՝ Երևանում, բանկվել է նաև Ռուսաստանում և Կանադայում, մինչ և վերջնականապես հաստատվել է Գլենդելում: Ամուսնացած էր, ունի երկու որդի:


