Logo

Կյանքի վերջում նա սարսափելի դեպրեսիայի մեջ էր

Հեղինակ
naira-art
00:00 / 24.08.2020ՄՇԱԿՈՒՅԹ
2222 15 - Կյանքի վերջում նա սարսափելի դեպրեսիայի մեջ էր

 

1990 թվականի օգոստոսի 24-ին  Նյու Յորքում` սրտի սուր նոպայից մահացավ հայ-հրեական ծագումով ռուս գրող Սերգեյ Դովլաթովը։ Նա Բրոդսկու և Սոլժենիցինի հետ համարվում է արտասահմանում XX դարի վերջի ռուսալեզու ամենաճանաչված գրողներից մեկը։ Բրոդսկին ռուս ամենաընթերցվող ու ամենաշատ հրատարակվող գրողներից է։ Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 30 լեզուներով։ Սակայն, կյանքի վերջին,  մահից ոչ շատ առաջ Դովլաթովին ստեղծագործական ճգնաժամը հասցրեց դեպրեսիայի։ Նրա կյանքի վերջին տարիների և զգացողությունների մասին պատմում է ընկերը` բանաստեղծ Եվգենի Ռեյնը.

 

26 - Կյանքի վերջում նա սարսափելի դեպրեսիայի մեջ էր

 

«Սերգեյ Դովլաթովը շատ բազմազան, տարբեր ու բարդ մարդ էր։ Նրան այնքան երկար, շատ երկար տանջել էին չտպագրելով և իր գրվածքների հետ տեղի ունեցող բազմատեսակ ցնցումներով ու աղետներով։ Հիմնական աղետը տեղի ունեցավ Տալլինում։ Դովլաթովի պատմվածքների գիրքը գրեթե պատրաստ էր ու արդեն մեկ-երկու շաբաթից պիտի հայտնվեր խանութներում, սակայն ԿԳԲ-ն արգելեց: Լուրեր տարածվեցին, որ Սերգեյին հնարավոր է ձերբակալեն և նա հեռացավ Տալլինից։ Վերադարձավ Լենինգրադ, որտեղ նրա կինը ՝ Լենան, դուստրը` Կատյան և մայրը՝ Նորա Սերգեևնան, արդեն պատրաստվել էին արտագաղթելու։ Ընտանիքի անդամները մեկնեցին, իսկ Սերգեյը մնաց: Իշխանությունները սկսեցին ամեն կերպ ճնշում գործադրել նրա վրա, նրա գլխին սարքեցին  մի հարբած սկանդալ, որի համար կալանավորեցին 15 օրով։ Այս պատմությունից հետո Դովլաթովը, նույնպես, հեռացավ»։

 

20304667 B9F9 40BC 88AB 215134B8396C w1023 r1 s - Կյանքի վերջում նա սարսափելի դեպրեսիայի մեջ էր

 

Եվգենի Ռեյնը Դովլաթովի հետ հետագայում բազմաթիվ անգամներ հանդիպել է նաև Ամերիկայում, նրա մոտ ապրել Քվինսում:

Ըստ բանաստեղծի, Դովլաթովը հավանաբար կվերադառնար հայրենիք: «Նա շատ ուրախ էր, որ իր գրքերը սկսեցին տպագրել նաև Ռուսաստանում: Ես գրեթե համոզված էի, որ նա հետ կգար, բայց, ինչպես ասում են, Աստված նրան այլևս կյանք չտվեց:  Չնայած Ամերիկայում Սերյոժան հաջողակ անձնավորություն էր: Նա ուներ բնակարան, ամառանոց, գեղեցիկ մեքենա, աշխատում էր ռադիոկայանում, նրա գրքերը տպագրվում և թարգմանվում էին տարբեր լեզուներով»:

 

images 4 - Կյանքի վերջում նա սարսափելի դեպրեսիայի մեջ էր

 

Բայց, ըստ Ռեյնի, սեփական արմատներից կտրվելն, ի վերջո, աղետալի հետևանք ունեցավ Դովլաթովի կյանքի և ստեղծագործության վրա: «Որոշ ժամանակ Նյու Յորքում նա գրում էր ռուս ու սովետական ​​թեմաների մասին, այնուհետև դադարեց, իսկ հետո երկար ժամանակ ընդհանրապես չգրեց:  Դա տանջալի ժամանակաշրջան էր նրա համար: Հետո Սերյոժան գրեց  երկու կամ երեք փոքր և ոչ այնքան հաջողված պատմություններ` ռուսական արտագաղթյալների կյանքից:  Ռուսական ու սովետական նյութը սպառվել էր, իսկ ամերիկյան թեմաներով նա չէր ուզում կամ էլ չէր կարողանում գրել։ Մի խոսքով, կյանքի վերջում նա սարսափելի դեպրեսիայի մեջ  էր և սկսեց անասելի շատ խմել»։

 

Sergei dovlatov tomb - Կյանքի վերջում նա սարսափելի դեպրեսիայի մեջ էր

 

1990 թվականի օգոստոսի 24-ին  Սերգեյ Դովլաթովին թաղեցին Նյու Յորքի Քվինս թաղամասի հրեական Մաունթ Հեբրոն գերեզմանատան հայկական մասում։ 2014 թ. հունիսի 28-ին, Նյու Յորքի քաղաքային իշխանությունների որոշմամբ` Քվինս շրջանի այն փողոցում, որտեղ տասը տարի ապրել էր գրողը, անվանակոչվեց նրա անունով` Sergei Dovlatov Way։

 

140914 genis Sergei Dovlatov tease uw9kkr 960x640 - Կյանքի վերջում նա սարսափելի դեպրեսիայի մեջ էր


fastnews-ads-banner