Logo

«Կուռք» սերիալում հիշատակվել է Քանյե Ուեսթը

12:56 / 04.07.2023• ՄՇԱԿՈՒՅԹ
null

HBO հեռուստաալիքի «Կուռք» սերիալի եզրափակիչ՝ հինգերորդ էպիզոդում հիշատակվել է Քանյե Ուեսթը։ Սյուժեն հիշեցրել է ռեփերի հակասեմական սկանդալը:

Ըստ սերիալի իրադարձությունների՝ Ջոսելինի (Լիլի-Ռոզ Դեփ) ղեկավարությունը մտավախություն ուներ, որ անհանգիստ փոփ երգչուհին կարող է հանդիսատեսի հետ խնդիրներ ունենալ իր առաջիկա շրջագայության ժամանակ։ Դրանից հետո Ջոսելինի գործակալը հայտարարել է, որ նա կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, ինչպիսին Ուեսթն էր։

«Գիտեք, անիծյալ Քանյե Ուեսթը լցրեց ասպարեզը, մինչև որ որոշեց աջակցել Ադոլֆ Հիտլերին», - ասում է գործակալը:

2022 թվականի դեկտեմբերին Քանյե Ուեսթը InfoWars-ում հայտարարեց, որ իրեն դուր է գալիս Ադոլֆ Հիտլերը։ «Ինձ դուր է գալիս Հիտլերը. Մենք պետք է դադարենք անընդհատ դատապարտել նացիստներին»,- ասել է նա: Ռեփերին զարմացրել է նաև այն, որ չի կարելի լավ բան ասել այն մարդու մասին, ով, ըստ նրա, հորինել է «մայրուղին» ու «խոսափողը»։

«Կուռքը» HBO (Max)-ի մինիսերիալներից է, որի համաշխարհային պրեմիերան եղել է Կաննի 76-րդ կինոփառատոնում։ Պատմության կենտրոնում երիտասարդ փոփ աստղն է, որն անցնում է կարիերայի ճգնաժամի միջով: Աղջիկը հանդիպում է Թեդրոս Թեդրոս անունով խորհրդավոր հերոսի (մարմնավորում է երաժիշտ The Weeknd-ը), ով խոստանում է փոխել իր ողջ կյանքը՝ դրա համար օգտագործելով բռնի մեթոդներ։

fastnews-ads-banner