Logo

Կորեական դորամաներ. 10 պատճառ դրանք դիտելու համար

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 29.05.2017ՄՇԱԿՈՒՅԹ
2016 korean dramas 4 - Կորեական դորամաներ. 10 պատճառ դրանք դիտելու համար
  • Կորեական դորամաները ուսուցողական են:

Kdrama-ները, բացի սիրո, ընտանիքի, ընկերության, պատմության արժեքները քարոզելուց, իրենց թեմատիկաների շնորհիվ շատ բան են սովորեցնում: Բժիշնկների մասին դորամաները իրականությանը շատ մոտ դրվագների միջոցով հարուտ ինֆորմացիա են տալիս բժշկության մասին (օր.՝ “Doctor Stranger”), լրագրության մասին դորամաները օգնում են լրագրողներին` տարբեր իրավիճակների հետ ծանոթացնելով (օր. “Pinocchio”), փաստաբանների մասին դորամաները ներկայացնում են հետաքրքիր դատական գործընթացներ (օր.՝ “Defendant”) և այլն: Կան նաև պատմական դորամաներ՝ հիմնված իրական դեպքերի վրա, որոնք ծանոթացնում են Կորեայի դարավոր պատմության, ունեցած թագավորների ու ներքին խնդիրների հետ:

Scarlet-Heart-Ryeo-poster-1

  • Սցենարներին մեծ ուշադրություն է դարձվում:

Ընդամները 16-20 սերիայի ընթացքում դրամաների ստեղծագործական խումբը կարողանում է կյանքի կոչել յուրահատուկ հերոսների, նրանց պատմությունները դարձնել նշանակալից, տպավորիչ ու հիշվող: Լուրջ, անկեղծ խոսակցությունները հաճախ համեմվում են զավեշտալի ու հումորային դրվագներով: Առաջադրվում են հարցեր, խնդիրներ, որոնց մասին սկսում ենք մտածել բոլորս:

  • Զուսպ լինելը միշտ գրավիչ է:

Դորամաների զգալի մեծամասնությունը զերծ է ժարգոնային ու խոսակցական, կոպիտ արտահայտություններից, որոնցով այսօրվա գրեթե բոլոր ֆիլմերն ու սերիալները լիքն են: Այստեղ հայհոյանքներ ու բաց տեսարաններ գրեթե գոյություն չունեն:  Բռնության տեսարանները մինիմալի են հասցված, իսկ սիրային տեսարանները սահմանափակվում են համբույրներով: Այս ամենը հնարավորություն է տալիս դորամաները դիտել ողջ ընտանիքով: Իհարկե կան մի շարք մարտական դորամաներ (“K2”, “City Hunter”, “Healer”), բայց այստեղ էլ ամեն ինչ զուսպ է ու չափավոր:

K2

1 2 3 4

fastnews-ads-banner