«Sony Pictures» կինոընկերությունը ֆիլմ կնկարահանի 80-ականների կեսերին երկու կորպորացիաների՝ Կոկա-Կոլայի և Պեփսի-ի մրցակցության մասին ։ Այս մասին գրում է Deadline-ը ։
Ֆիլմը կոչվելու է «Կոլա պատերազմներ»։ Հրատարակության տվյալներով՝ Sony-ն ֆիլմի նախագծի իրավունքները ձեռք է բերել մեկ միլիոն դոլարը գերազանցող գումարի դիմաց։ Ֆիլմի սցենարիստներն են Ջեյսոն Շումանը և Բեն Քուինը։


